Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանին, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի թիրախները, ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը:
«Ավիահարվածի ժամանակ հարվածներից մեկն ուղղված էր Ջնահ թաղամասին, որը գտնվում է Բեյրութում Իրանի դեսպանատան դիմաց»,- ասել է աղբյուրը:
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 7 օր։
