Իրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանական ուժերը էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տեսակի ավելի քան 600 հրթիռ և ավելի քան 2 հազար անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի և տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին ասված է Իսլամական հանրապետության զինված ուժերի շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի քան 2,000 մարտական անօդաչու թռչող սարք և տարբեր դասի ավելի քան 600 հրթիռ է արձակվել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների և Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ», – նշվում է շտաբի հաղորդագրության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը։



Leave a Comment