Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է ԱԳՆ-ն։


Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։


Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

Leave a Comment