Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի․ ԶԼՄ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի կամարի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա առկա էին սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքեր։ Ըստ կայքի՝ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Leave a Comment