Հոսանքի տատանումից կենցաղային տեխնիկան փչացել է․ քաղաքացիներն ահազանգում են, ՀԷՑ-ը լռում է

Տևական ժամանակ է՝ Նորքի 1-ին զանգվածի Լվովյան փողոցում հոսանքը պարբերաբար անջատվում է։ Մեզ ահազանգած բնակիչները պատմում են՝ դիմել են էլեկտրոցանցի աշխատակիցներին պարզաբանում ստանալու համար, սակայն ՀԷՑ-ից քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանում են կոշտ ու կոպիտ։

Քաղաքացիները նշում են, որ իրենց անհարմարությունից բացի՝ պատճառվել է նաև նյութական վնաս․ 24 ժամվա ընթացքում հոսանքի պարբերաբար անջատումներից անսարք վիճակում է հայտնվել բնակիչների կենցաղային տեխնիկան, փչացել է վերելակը։

 Ու չնայած ստեղծված տհաճ իրավիճակին՝ ՀԷՑ-ը, հավատարիմ մնալով վերջին շրջանում իր որդեգրած սկզբունքերին, որևէ պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում։ 

Leave a Comment