ԱԱԾ շենքը հրդեհելու փորձի մեջ կասկածվողը ձերբակալվել է

Այսօր՝ 2026թ. մարտի 6-ին, ինքնությունը դեռ չպարզված անձը դյուրավառ նյութով տարան նետել է Ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ, ինչից հրդեհ է առաջացել։ Ենթադրվում է՝ քաղաքացին փորձել է հրդեհել շենքը։

Արարքը պատկերող տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ հանցագործություն կատարելու կասկանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment