ԶԼՄ-ները հայտնեւմ են Իսրայելի և քրդերի կապերի ու Իրանի սահմանային շրջանները գրավելու ծրագրերի մասին

Իսրայելը հարվածներ է հասցնում արևմտյան Իրանին՝ աջակցելու Իրանի սահմանամերձ շրջաններում քաղաքներ գրավելու ծրագրեր ունեցող իրանական քրդական խմբավորումներին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ քրդական խմբավորումների սկզբնական նպատակը սահմանի երկայնքով Իրանի տարածքի գրավումն է, այդ թվում՝ Օշնևիե և Պիրանշահր քաղաքները, ինչպես նաև այլ բնակավայրեր։ Սակայն իրանական քրդական աղբյուրները նշել են, որ իրենց խմբավորումների նպատակն է ստեղծել կիսաինքնավար շրջան դաշնային Իրանի կազմում։

Աղբյուրները հայտնել են, որ սահմանի իրաքյան կողմում հազարավոր զինյալներ են կուտակվում և պատրաստվում են մեկ շաբաթվա ընթացքում հարձակում սկսել։ Իրանի քրդերը նաև ԱՄՆ-ին և Իսրայելին են տրամադրել սահմանամերձ շրջաններում իրավիճակի վերաբերյալ հետախուզական տվյալներ։

The Wall Street Journal-ը հայտնել էր Իրանի կառավարության դեմ գործողություններին քրդերի հնարավոր ներգրավվածության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 1-ին հեռախոսազրույց էր ունեցել Իրաքի քրդական առաջնորդների հետ՝ Իրանի դեմ պատերազմի հարցը քննարկելու համար։ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԿՀՎ-ն աշխատում է քրդական ուժերին զինելու ուղղությամբ՝ Իրանում գործողությունների համար։ Ավելի ուշ Թրամփը կոչ էր արել Իրաքի քրդական ուժերին մասնակցել Իրանի կառավարության դեմ ռազմական գործողություններին։

Leave a Comment