Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 2 տասնյակ ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 2 տասնյակ ՀՀ քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Նշվում է, որ մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքում Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել են 4-ը՝ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։

Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։

Հիշեցում. Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալներն են՝   +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment