Դոնալդ Թրամփը թույլատրել է ԱՄՆ ուժերին ցամաքային գործողություն անցկացնել Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրան ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Time ամսագրին:

«Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ իր կարծիքով արշավի նպատակներին կարելի է հասնել չորսից հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են երկարաձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այդ նպատակները չիրագործվեն»,-գրում է պարբերականը՝ հղում անելով ամսագրին Թրամփի տված հարցազրույցին։

Ինչպես նշում է հրատարակությունը, եթե Իրանի իշխանությունները պահպանեն իրավիճակի վերահսկողությունը կամ ճնշեն երկրի ներսում հնարավոր բողոքի ցույցերը, Վաշինգտոնը «կարող է կանգնել մի որոշման առջև, որից նախկինում փորձում էր խուսափել՝ ուղարկել ցամաքային ուժեր»։

Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ գործողության համար ժամանակային սահմանափակումներ չի դնում․ «Ես որևէ ժամկետներ չունեմ։ Ես ցանկանում եմ սա հասցնել ավարտին», — հավելել է նա։

Leave a Comment