Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ներկայումս ընդդիմադիր ներկայացող ուժերը նույն քաղաքական շրջանակների տարբեր դրսևորումներ են և չեն կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Նա վստահություն է հայտնել, որ քաղաքացիների մեծ մասը կաջակցի իշխանության խաղաղության օրակարգին և ինքնիշխան Հայաստանի քաղաքական ուղուն։ Հովհաննիսյանը նշել է նաև, որ այս պահին Հայաստանի շուրջ անմիջական ռազմական սպառնալիք չի դիտարկվում, սակայն պետությունը պատրաստվում է հնարավոր տարբեր զարգացումների։
Մանրամասները՝ տեսանյութում։
