
Իրանի քաղաքացիները չեն կարողանա Վրաստանից հայրենիք մեկնել Ադրբեջանի տարածքով, հայտարարել է Թբիլիսիում Իրանի դեսպանատունը։
«Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է առնվազն տասը օր։ Հետևաբար, այս երթուղին հնարավոր չէ»,- ասվում է Իրանի դեսպանատան հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ Իրանի քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Հայաստանի և Թուրքիայի միջոցով։