«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը AI creator Իլոնա Մարգարյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք, թե ԱԲ-ն SMM-ում ինչպես է աշխատում, ինչ հնարավորություններ է տալիս ոլորտի մասնագետներին և ինչից է պետք խուսափել SMM ռազմավարություն մշակելիս։
Իլոնա Մարգարյանը ցույց տվեց, թե ինչպես է պետք ճիշտ պրոմպտ ձևակերպել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, ինչպես նաև մասնագետի հետ ստացանք 30-օրյա կոնտենտ պլան՝ բիզնես էջի առաջխաղացման համար։