Հետաձգված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիները կարող են հասցեագրել խնդիրները․ դեսպանատուն

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը թռիչքների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ԱՄԷ-ում մնացած և հյուրանոցներում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին խնդրել է հասցեագրել խնդիրները, տեղեկանում ենք դեպանատան տարածած հայտարարոությունից։

Տրամադրված հղման մեջ քաղաքացիները պետք է լատինատառ լրացնեն իրենց տվյալները։ Այդպես արտաքին գերատեսչությունը տեղական իշխանությունների աջակցությամբ կհասցեագրի նրանց խնդիրները։

Տվյալներն անհրաժեշտ է լրացնել մինչև մարտի 6-ը՝ առավոտյան 10:00-ն, նշված է հրապարակման մեջ։

Մերձավոր Արևքելքում ռազմական գործողություններից մեկնարկից հետո, այսօր՝ մարտի 5-ին, առաջին անգամ Դուբայ-Երևան չվերթ էր իրականացվել։

Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 1-ին հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մասկատից Երևան առաջին թռիչքը կայացել էր մարտի 3-ի առավոտյան։ Մարտի 4-ին ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ մարտի 3-ին երկրորդ չարտերային չվերթով Օմանի մայրաքաղաք Մասկատից Երևան էր ուղևորվել 115 ուղևոր:

Կարդացեք նաև՝

Միրզոյանը բացատրել է Մերձավոր Արևելքից քաղաքացիների տարհանման ընթացակարգը և մեկնաբանել տոմսերի բարձր գինը

Leave a Comment