Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատարանը մերժել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու մասին պաշտպանական կողմի բողոքը։ Կարապետյանը կմնա կալանքի տակ, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով՝ դատարանի այս որոշումը ցույց է տալիս, որ «իշխանությունների վախերն անչափելի են, քաղաքական հետապնդումն՝ անվիճելի»։ Փաստաբանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ըստ որի՝ Կարապետյանն էլ կարող է ուղիղ եթե մտնել՝ հավասար քարոզարշավի համար։
«Իրար հերթ չտալով խոսում են Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս աբսուրդային սահմանափակումներն ու խափանման ինտենսիվ միջոցը, երբ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար»,- հայտարարել է նա։
Կարապետյանին 2025 թվականի հունիսին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած մի քանի անգամ երկարացրել էր բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Հակակոռուպցիոն դատարանը 2025-ի դեկտեմբերի 30-ին բավարարել էր պաշտպանության կողմի միջնորդությունը, և Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանք և գրավ։
