Սարգսյան․ Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել

Սարգսյան․ Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չունեմ և չեմ ունեցել

5 մարտի 2026 – 17:33 AMT

PanARMENIAN.Net – «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հետ քաղաքական որևէ համագործակցություն չկա, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հայտարարել է, որ նման համագործակցություն չունի և չի ունեցել, գրում է Aysor.am-ը:

Այս մասին նա ասել է դատարանի բակում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ Թաթոյանն իր կառավարման ժամանակ պաշտոններ է զբաղեցրել:

Ավելի վաղ Արման Թաթոյանը նույնպես հերքել է իր քաղաքական նախաձեռնության և Սերժ Սարգսյանի միջև որևէ կապի առկայությունը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment