Այսօր Թուրքիան, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին. պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Ինչպես հաղորդում է APA-ն, պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է այսօր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

«Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում երրորդ երկրների դեմ նման հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնք մեծացնում են պատերազմի տարածման ռիսկը։ Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի աջակցել Ադրբեջանին», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment