«Արշակ սրբազանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել»․ Ռուբեն Մելիքյան

«Արշակ սրբազանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել՝ կից գրառմամբ․ «Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը շուտով ազատ է արձակվելու Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից»։

«Ինչպես արդեն հայտնել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ բանտային կալանքը երկարացնելու մասին որոշումը և այլընտրանքային խափանման միջոց է կիրառել նրա նկատմամբ։

Զբաղվում ենք թղթաբանությամբ․․․ Դեռ հայտնի չէ Արշակ սրբազանի ազատ արձակման ժամը, նա դեռ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, ուղևորվում եմ՝ նրան հայտնելու իր ազատ արձակման մասին լուրը», տեսանյութում նշում է Մելիքյանը։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան

Leave a Comment