Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածը նախնական դաս էր – Նորություններ 05.03.2026

Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածի վերաբերյալ, անկախ պաշտոնական Թեհրանի սպասվելիք մեկնաբանությունից, որն, ի դեպ, կարող է լինել ժխտողական, իրանական տելեգրամյան որոշ ալիքներով ստեղծվում է պատում (նարատիվ), որ ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված։

Ըստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։

Այս պահին պարզ է մի բան. չնայած Բաքվի բարբարոսական վարչախմբի մեծից փոքր պաշտոնյաների «զայրութի» և պոռոտախոսության մակարդակին, սա նախնական դաս էր, որն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ տրվել է։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Leave a Comment