Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի դեմ. Ալիև

Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի դեմ. Ալիև

Այսօր Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի տարածքի և պետության դեմ․ ադրբեջանական պետական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Իրանական պետությունը անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանի տարածքի վրա։ Հարձակման թիրախը քաղաքացիական օբյեկտներն էին։ Իրանը փոքրոգորեն թիրախավորել է Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալը, դպրոցը և այլ օբյեկտներ։ Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը․ մեղավորները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment