Ամերիկան Մելքոնյան Գագոյին չի փրկելու



Փորձելով հիմնավորել, թե ինչու Հայաստանին այլ երաշխավորներ պետք չեն, թե ինչու հայ-ամերիկյան «դաշինքի» արդյունավետության հարցում կասկածներ ունենալ պետք չէ, միջազգային հարաբերություններից անհաշվելի մղոններ հեռու գտնվող Մելքոնայն Գագոն բերել է ամերիկա-իսրայելական դաշինքի օրինակն ու փորձել ապացուցել, թե նրանք, ովքեր ԱՄՆ-ի դաշնակիցներն են, չեն կարող ունենալ խնդիրներ, և Իրանի դեմ գործողությունները հենց դրա ապացույցն են. Վաշինգոնը երբեք իր դաշնակցին միայնակ չի թողնում:

Գագոն դեռ չի հասկացել, որ Իսրայելը մի բան է, Հայաստանը՝ բոլորովին այլ: Գագոյին հուշենք, որ ԱՄՆ-ի համար աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք անփոխարինելի դաշնակից են համարվում, և դրանցից մեկն Իսրայելն է, մյուսը՝ Թուրքիան, երրորդը Մեծ Բրիտանիան: Այսինքն՝ աշխարհում միայն այս երկրները կարող են 100%-անոց վստահություն ուենալ, որ եթե մի բան պատահի, ապա Վաշիգտոնն աներկբայորեն կգա նրանց օգնության: Ասվածի ամենավառ ապացուցյը Թրամփի քաղաքականությունն է ԵՄ երկրների կամ ասենք նույն Ուկրաինայի հանդեպ՝ երկիր, որը հենց ԱՄՆ-ի շահերի համար է այսօր արյուն թափում: Եթե Գագոն մի փոքր ուսումնասիրեր թեման, այսօր նման հիմար հայտարաոթյուններով հանդես չէր գա,կիմանար, թե նույն ԱՄՆ-ն ինչ դրեց վերջերս քրդերի գլխին, և թե ինչու են հիասթաված արաբները և այլն:

Միջազգային արենայում աղիքային ցուպիկի համարում ստացած հայաստանը կարո՞ղ է հույսը դնել ԱՄՆ-ի վրա մի դեպքում, երբ մեր տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան են Վաշինգտոնի ստրատեգիական դաշնակիցները, ինչի մասին փաստեց նույն Վենսի վերջին այցը: Այսինքն՝ եթե ԱՄՆ-ն ընտրության առաջ կանգնի, մեր օգին ընտրություն չի կատարելու. Արևմուտքի շահերը թուրքերի հետ են միահյուսված, այլ ոչ թե սեփական երկիրն աթոռի համար ծախած գագոների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment