Մայակ թաղամասում ավտոտնակի պայթյունից տուժածը հոսպիտալացվել է, վնասվել է 6 մեքենա

Մայակ թաղամասում ավտոտնակի պայթյունից տուժածը հոսպիտալացվել է, վնասվել է 6 մեքենա

5 մարտի 2026 – 14:11 AMT

PanARMENIAN.Net – Երևանի Մայակ թաղամասում մարտի 5-ի առավոտյան գրանցված պայթյունը տեղի է ունեցել շենքերից մեկին կից կառուցված երկհարկանի ավտոտնակում։

Տուժածը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել է ներսում կայանած «Toyota» մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների 6 մեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։

Մարտի 5-ին, ժամը 07։30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Leave a Comment