«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը դատապարտում է Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական ԱԹՍ-ի ընկնելու հետ կապված միջադեպը, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց… Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել», – ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նաև պահանջել է, որ Թեհրանը հնարավորինս սեղմ ժամկետներում «հստակ բացատրություն» տա, սկսի միջադեպի հետաքննություն և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

Նաև նշվում է, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ․ Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա։

Leave a Comment