«Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա»․ Ադրբեջանի ՊՆ

«Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա»․ Ադրբեջանի ՊՆ

Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպն անպատասխան չի մնա, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է պատասխան միջոցներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և Իրանի հարձակումները անպատասխան չեն մնա… Նախիջևանի վրա հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները ուսումնասիրվում են», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment