Հույս ունեմ՝ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան․ Փաշինյան

Ըստ վարչապետի՝ տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին

Հույս ունեմ՝ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ 


Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Օգոստոսի 8-ի (վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը, խմբ․) իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար և ուրախ եմ,, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրաշրջանառություն է ձևավորվում», – ասաց Փաշինյանը։ 


Ըստ վարչապետի՝ տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին։ 


Նրա խոսքով՝ քաղաքական օրակարգերը նրա համար են, որպեսզի սպասարկեն տնտեսական օրակարգը։

Leave a Comment