Ադրբեջանն օկուպացված Ակնա է ուղարկել բնակվելու մոտ 350 անտուն ադրբեջանցու


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիների բնակեցումն օկուպացված Արցախում:

Օկուպացված Ակնա են տեղափոխվել այն ​​ընտանիքները, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել էին հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։

Այս փուլում Ակնա է ուղարկվել 90 ընտանիք՝ 346 մարդ։

Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական ​​համակողմանի աջակցության համար։


Leave a Comment