Ալխասն ընդդիմությանն է ակնարկել՝ մեղադրելով ՔՊ-ի ընդդիմախոսներին ՌԴ շահերին ծառայելու համար այն դեպքում, երբ բոլորին է տեսանելի, թե ՔՊ-ի քաղաքականոթյունն իրականում ում շահերից է բխում:
Ալխասը նշում է, թե Հայաստանը կարող էր լինել գլոբալ պատերազմի թատերաբեմում հակամարտող կողմ, եթե իրենք չլինեին: Բայց նա մոռանում է, որ Հայաստանն արդեն իսկ այդպիսին դարձել է. 2020-ի պատերազմն ո դրանում Նիկոլի ջանքերով մեր արձանագրած պարտությունը Մերձավոր Արևելքում ու դրանից դուրս ընթացող պրոցսների մաս էր, և հենց Նիկոի մեղքով էր, որ մեզ չհաջողվեց խուսափել հայրենիքի մի մասի կորստից: Այսնքին՝ երկիրը վարի են տվել, Արցախը հանձնել ու հայաթափել, իսկ հիմա մարդկանց հիմարի տեղ են դնում՝ պնդելով, թե երկիր են փրկում այն դեպքում, երբ այդ երկրից բան չի մնացել:
Փրկող էիք, այնպես անեիք, որ արցախյան խնդիրը խաղաղությամբ լուծվեր, այլ ոչ թե Հայաստանի ջախջախպմամբ ու պատվազրկմամբ այդ ամենն ավարտվեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: