Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվում

Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Շրի Լանկայի կառավարության խոսնակ Նալինդա Ջայատիսան։

Հաղորդվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ նավի անձնակազմին փրկելու համար։

Աղբյուրի տվյալներով՝ նավը գտնվում է Շրի Լանկայի տարածքային ջրերից դուրս՝ երկրի բացառիկ տնտեսական գոտում։

Նշենք, որ ավելի վաղ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավը խորտակել էր իրանական նավ, որի հետևանքով զոհվել էր առնվազն 80 մարդ։

Leave a Comment