Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, այսօր՝ ժամը 14.30-ին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, տեղեկանում ենք «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական համակարգից։
Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար է:
Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. հունիսի 13-ին ձերբակալել էր Աբրահամյանին։ ԱԺ նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով: Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել էր 25 մլն դրամ գրավով:
