Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
– 2 անշարժ գույք.
– 2 շարժական գույք.
– 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
– 325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: