Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլազադեհը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես հաղորդում է Armiya.az-ը՝ հղում անելով TRT Haber-ին, Թուրքիան մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածք բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։
Նշենք, որ Իրանից դեպի Թուրքիա արձակված հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից՝ Իրաքի և Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո։