ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանի գործընկերներին մանրամասն ներկայացրել են, թե TRIPP նախագծի իրագործման համատեքստում ինչ է տեղի ունենում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Ըստ վարչապետի՝ այստեղ կա դիտանկյան հարց․ եթե խնդիրը դիտարկվի նեղ, հատվածական տրամաբանությամբ, պատկերն այլ է, իսկ եթե՝ տարածաշրջանային տրամաբանությամբ, գնահատականներն ու ընկալումները լիովին փոխվում են։
«Խոսքը վերաբերում է Արևելք-Արևմուտք ուղղությամբ, մասնավորապես, Չինաստանից դեպի ԵՄ և հակառակ ուղղությամբ իրականացվող տրիլիոնավոր դոլարների ապրանքաշրջանառությանը»,-հավելել է նա։
Փաշինյանի գնահատմամբ՝ սա լավ հնարավորություն է, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ներկայիս իրավիճակը դիտարկեն որպես ընդհանուր տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման հնարավորություն:
