Թրամփը սպառնում է զինվորականներ ուղարկել Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զինվորականներ ուղարկել Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար

Թրամփը սպառնում է զինվորականներ ուղարկել Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար


ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զինվորականներ ուղարկել Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։


Հորմուզի նեղուցը, որը կարևորագույն ծովային երթուղի է, շրջափակված է Իրանի կողմից։ Նավթով և հեղուկացված գազով բեռնված բազմաթիվ տանկերներ արգելափակվել են Պարսից ծոցում, ինչը տուրբուլենտություն և անկում է առաջացրել համաշխարհային ֆոնդային շուկաներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ստեղծված իրավիճակին, գրում է Bild–ը։


Մարտի 3-ի երեկոյան նա Truth Social-ում գրել է. «Անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հնարավորինս շուտ կսկսեն ուղեկցել տանկերները Հորմուզի նեղուցով։ Ցանկացած հանգամանքում Միացյալ Նահանգները կապահովեն ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԱՏ ՀՈՍՔԸ դեպի ԱՇԽԱՐՀ»։


Այսպիսով, ԱՄՆ նախագահը պատրաստ է օգտագործել զինվորականներին՝ նավթի գները կայունացնելու համար։ Առևտրի հարցերով փորձագետ Գերրիտ Հայնեմանը (Hochschule Niederrhein) նախազգուշացնում է, որ եթե ոչինչ չձեռնարկվի, առկա է գնաճի կտրուկ աճի վտանգ. «Հորմուզի շրջափակման յուրաքանչյուր օրվա հետ գնաճի երկնիշ ցուցանիշներն ավելի հավանական են դառնում»։ Բենզինի գնի աճն անխուսափելիորեն կհանգեցնի բազմաթիվ ապրանքների թանկացման։


Նշենք, որ համաշխարհային նավթի բոլոր մատակարարումների մոտ 20%-ը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի մեծ ծավալներն անցնում են Հորմուզի նեղուցով՝ Իրանի և Օմանի միջև գտնվող փոքր ծովային միջանցքով։ Ամենանեղ հատվածում դրա լայնությունը ընդամենը մոտ 33 կմ է։ Քանի որ այլընտրանքային երթուղիներ գրեթե չկան, դրա շրջափակումն ուղղակիորեն ազդում է նավթի միջազգային գների վրա։


 


Leave a Comment