4 բանկի հետ համաձայնագրերն արդեն կնքվել են. նախարարը՝ կենսաթոշակառուների մասին

4 բանկի հետ համաձայնագրերն արդեն կնքվել են. նախարարը՝ կենսաթոշակառուների մասին

Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով թոշակների վճարման եղանակին, նշել է, որ այսօր վերջին օրն էր քաղաքացիների համար՝ կամավոր ընտրելու վճարող բանկը։ Ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 10 հազար քաղաքացի դեռ չի կատարել իր ընտրությունը։

«4 բանկի հետ համաձայնագրերն արդեն կնքվել են, կսկսվի առաքումների գործընթացը։ Եթե առաջին առաքումը ձախողվի, տեղի կունենան համապատասխան գործողություններ՝ երկրորդ և երրորդ փորձերը ապահովելու համար»,-նշեց նախարարը։

Անկանխիկ առևտրի հասանելիության ապահովման համար բոլոր տնտեսվարողները պարտավոր են ունենալ անկանխիկ վճարման տերմինալներ. «Կարևոր է նշել, որ հաճախակի առաջանում են դեպքեր, երբ տնտեսվարողները տարբեր հնարքներ են գործադրում, օրինակ, հայտարարում, որ ՀԴՄ սարքը չի աշխատում, և քաղաքացիներին խնդրում են կանխիկ վճարել։ Մենք հորդորում աջակցել մեզ և ասել՝ որ տնտեսվարողներն են փորձում աճպարարություններ անել»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment