
Թուրքիայի նախագահի վարչակազմը երկրի տարածքում հրթիռի վնասազերծումից հետո հայտարարել է. «Իրանից արձակված հրթիռը, որն անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և Հաթայի շրջանից ուղղվել մեր երկրի օդային տարածք, վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի տարածքը պաշտպանելու համար առանց վարանելու կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները:
Անկարան նաև կոչ է արել կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը: