Լսեք Մխիթարյանի խորհուրդը. «Ինտեր»-ը հայ կիսապաշտպանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։

Տեսանյութում Հենրիխ Մխիթարյանը հայերենով կոչ է անում հետևել «Ինտեր»-ին սոցիալական ցանցերում։

«Հետևեք «Ինտեր»-ին մեր սոցիալական ցանցերում»,- ասում է Մխիթարյանը։

«Ինտեր»-ի «Ֆեյսբուք»-ի էջը տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը՝ հայերենով.

«Լսեք Մխիթարյանի խորհուրդը! Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»։

Leave a Comment