Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ։
Ֆիդանը փոխանցել է Թուրքիայի արձագանքը Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռի հայտնաբերմանը և հետագա չեզոքացմանը։ Ֆիդանը նշել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրման։
Ավելի վաղը ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից։
