
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց։ Այս որոշումը կայացրեց դատարանն իր այսօրվա՝ մարտի 4–ի նիստում։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:
Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Գյումրիի քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում: