Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Սիրելի երևանցիներ, ինչպես հիշում եք, դատարանի որոշմամբ դեռ նախորդ տարի Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադարձվեց քաղաքին։
Շուտով պուրակը կբարեկարգվի և կստանա նոր ու ժամանակակից տեսք։ Նախագիծն իրականացվում է Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
Կարևոր եմ համարում նաև նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։ Քաղաքի զարգացմանն ուղղված նման համագործակցությունները շատ ողջունելի են և կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում»։
