Երբ «պերաշկի-կուկուռուզ» լուսանկարները տեսա, մտածեցի, որ շատ լավ վերադառնում են իրենց նախկին դիրքերին. Թաթոյան

Մենք մեր զինված ուժերի և բանակի ամրացման աշխատանքներում կարևոր ենք համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների, նաև Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությունը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ դրանով հանրավոր կլինի ապահովել մեր բանակի ժամանակակից մոբիլությունը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնիկայի տեղակայումը ։

Թաթոյանը ցուցադրեց ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում արված Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և Ալեն Սիմոնյանի լուսանկարները՝ շեշտելով.

«Այսքան անվտանգության մարտահրավերների պայմաններում սա մեր պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատող մարդն է, որ հելել, գնացել է ներկուսակցական քարոզարշավի։ Այս մարդը այստեղ կուկուռուզ ուտող Նիկոլ Փաշինյանն է, որն աշխատում է ՀՀ վարչապետ։

Երբ այս լուսանկարները տեսա, մտածեցի, որ շատ լավ վերադառնում են իրենց նախկին դիրքերին։ Իրենք նախկինում էլ են եղել այս կարգավիճակում, և հիմա ինձ թվում է՝ նաև բնազդային ձևով նրանք վերադառնում են իրենց նախկին այն կարգավիճակին, որ միշտ եղել են»։

Արման Թաթոյանի համոզմամբ՝ ամենակարևորն անվտանգությունն է, և եթ այն չեղավ, որևէ բան չենք կարող ունենալ։

«Չենք կարող ունենալ գյուղատնտեսություն, ապահով կյանք, նորմալ զարգացող տնտեսություն, նորմալ զարգացող բիզնես, աշխատավայրեր և այլն։ Մենք այսօր տեսնում ենք, որ մեր անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, խաթարված է մեր բնակչության բնականոն կյանքը։ Որևէ բան հնարավոր չի, եթե մենք ունենք անվտանգության համակարգի այս աստիճան խաթարված վիճակ»,- ասաց նա։

Leave a Comment