Իրանում ամենավատ սցենարը կլինի ներկայիս քաղաքական ռեժիմի կողմնակիցների իշխանության գալը. Թրամփ

Իրանում ամենավատ սցենարը կլինի ներկայիս քաղաքական ռեժիմի կողմնակիցների իշխանության գալը. հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Կարծում եմ՝ ամենավատ բանը կլինի, եթե մենք դա անենք, իսկ հետո՝ հինգ տարի անց, հասկանանք, որ իշխանության գլուխ ենք դնում մեկին, ով ոչնչով լավը չէ նախորդներից», – ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարը չի բացառել «նախորդից նույնքան վատ» մեկի գալու հնարավորությունը: Հարցին, թե ում կցանկանար տեսնել Իրանի ղեկավարի պաշտոնում, նա պատասխանել է. «Մեր մտքում եղած մարդկանց մեծ մասն արդեն մահացել է»:

«Մենք բանակցություններ էինք վարում այս խելագար մարդկանց հետ, և ես վստահ էի, որ նրանք հարձակվելու են», – պնդեց Թրամփը:

Հարցին, թե արդյոք նա ստիպված է եղել հարվածել Իրանին Իսրայելի ճնշման տակ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Հնարավոր է, որ ես եմ ճնշում գործադրել Իսրայելի վրա»:

Leave a Comment