Tert.am-ը գրում է.
Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վրաստանի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը և ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն են։ «Ինչ խոսք, համագործակցության այս մակարդակը թույլ է տալիս ապագայում մեծ հաջողության հասնել միասին, ուժեղացնել մեր երկրները, մեր համագործակցությունն իսկապես ավելացնել: Մենք պետք է համոզվենք, որ այս համագործակցությունն ամրապնդվում է: Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրների միջև բազմաոլորտ համագործակցություն ունենք. համագործակցություն, որը մեր գործընկերության խորացմանն է նվիրված»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Իրակլի Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության գործընկերների առաջին տասնյակում է, նաև այցելուների իմաստով առաջին եռյակում: «Մենք սերտ համագործակցություն ունենք կրթության, մշակույթի, ժողովուրդների միջև կապերի բնագավառներում, ռազմավարական հարաբերությունների ոլորտում, և սրա հիման վրա մենք մեծ ներուժ ունենք բոլոր ուղղություններով, որպեսզի ավելի խորացնենք փոխգործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: