Աֆղանցիների 2 խումբ փորձել է Արաքսով Իրանից ՀՀ անցնել

Աֆղանցիների 2 խումբ փորձել է Արաքսով Իրանից ՀՀ անցնել

4 մարտի 2026 – 13:27 AMT

PanARMENIAN.NetԱֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից Արաքս գետով անցնել Հայաստան։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության 2 խումբ քաղաքացիների կողմից 2026 թվականի փետրվարի 20-ին Իրանի տարածքից Արաքս գետով հայ-իրանական պետական սահմանը հատելու և ապօրինի ՀՀ տարածք մուտք գործելու դեպքերի առթիվ 2026 թվականի փետրվարի 21-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Պետական սահմանն ապօրինի հատելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախաձեռնվել է երկու քրեական վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում», հայտնել են ՔԿ-ից:

Այն հարցին, թե՝ սա վերջին օրերի միակ դեպքն է, Կոմիտեն մանրամասներ չի հայտնել։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսել են հարվածներ հասցնել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ Հարվածների հենց առաջին օրը սպանվեցին հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, նաև՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։

Leave a Comment