Զինծառայողների ատեստավորման գործընթացը կհստակեցվի․ ԱԺ-ն ընդունել է փոփոխությունները

Զինծառայողների ատեստավորման գործընթացը կհստակեցվի․ ԱԺ-ն ընդունել է փոփոխությունները

4 մարտի 2026 – 13:33 AMT

PanARMENIAN.NetԶինծառայողների ատեստավորման գործընթացը կհստակեցվի: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը, ձեռնպահ՝ 17-ը, հայտնում է Factor.am-ը:

Օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փոփոխություններով նախատեսվում է նաև պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցած զինծառայողների հետագա պայմանագրային ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնված քննությունների արդյունքների հիման վրա։

Իր եզրափակիչ ելույթում Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում ամենաերաշխավորված մասնագիտություններից մեկը զինվորականի մասնագիտությունն է և կոչ է արել երիտասարդներին ու նրանց ծնողներին ընտրություն կատարել հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր դերի ու պաշտոնի։

Leave a Comment