Իրանում քրդերը պատրաստվում են ցամաքային հարձակման. CNN

Իրանում քրդերը պատրաստվում են ցամաքային հարձակման. CNN

Իրանում քրդական ընդդիմադիր ուժերն Իրանի դեմ ցամաքային գործողություն են նախապատրաստում Միացյալ Նահանգների ու Իսրայելի աջակցությամբ։ Այդ մասին CNN հեռուստաընկերությունը հաղորդել է ծրագրին տեղյակ աղբյուրներից մեկը։

Քուրդ պաշտոնյան CNN-ին ասել է, որ ուժերը գործողությանն անցնելու են «մոտ օրերին»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ ԿՀՎ-ն զինում է քուրդ մարտիկներին Իրանում ժողովրդական ապստամբություն բռնկելու նպատակով։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, դա կնշանակի, որ «Epic Fury» օդային արշավին ավելանում է նաև ցամաքային ճակատ՝ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանի ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment