
«Ինչքան էլ իրացնում ենք, ինչքան էլ քրեադատավարական պրոցեսներ են գնում դատարանում՝ ունեցվածքի հետ կապված, բայց հարցադրումներ կան, ասում են՝ էդքան անուններ եք ասում, բայց ունեցվածքը տնօրինվում է էդ մարդկանց կողմից: Օրինակ Աղվան Հովսեփյանը: Դատարանում պրոցես է գնում, բայց ճոխ մեքենաներով Սարյանի իր հսկա տնից դուրս է գալիս, գնում Բյուրական, և այլն: Այս մասով ի՞նչ կասեք»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Պաշտոնյան ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ ու այդ ընթացքում երբ հայտնաբերվում է արգելադրման ենթակա գույք, կիրառում է արգելադրումներ, սակայն գույքերի հետագա բռնագանձումը, ճակատագրի հետագա որոշումը դատական պրոցեսների հետ է կապված: Հարցը գտնվում է դատախազության տիրույթում: