Իրանի կողմից Ծոցի երկրներին հարվածելը սխալ ռազմավարություն է. Ֆիդան

Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հրթիռային հարձակումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել պետական «TRT Haber»-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անդրադառնալով նաև Իրանի կողմից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածներին՝ նա նշել է, որ դա Իրանի ռազմավարությունն է։

Ըստ Ֆիդանի՝ Ծոցի երկրները մեծ ջանք են գործադրել պատերազմի բռնկումը կանխելու համար։ Նա նշել է, որ հարձակումից մեկ ժամ առաջ Կատարի վարչապետը և արտգործնախարարը փորձել են կանխել պատերազմի սկսվելը։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ Իրանի կողմից միջնորդ երկրների՝ Օմանի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Հորդանանի վրա ռմբակոծությունները սխալ ռազմավարություն են։ Նա նաև նշել է, որ այդ ռմբակոծությունները զգալիորեն մեծացնում են տարածաշրջանում անկայունության ռիսկը, և իր դիտարկմամբ՝ դա չափազանց սխալ ռազմավարություն է։

Leave a Comment