Ռուսական գազատար նավը Միջերկրական ծովում հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչուների կողմից. հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։
«Մարտի 3-ին հարձակում է իրականացվել ռուսական Arctic Metagas գազատարի վրա՝ ԵՄ անդամ պետություն Մալթայի տարածքային ջրերի մոտակայքում: Տանկերը Մուրմանսկի նավահանգստից տեղափոխում էր բեռ, որը մաքսազերծվել էր բոլոր միջազգային կանոնակարգերին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ:
Հարձակումը Լիբիայի ափից իրականացրել են ուկրաինական անօդաչուները. հայտնել է տրանսպորտի նախարարությունը:
Մալթայի և Ռուսաստանի փրկարարական ծառայությունների ջանքերի շնորհիվ անձնակազմի բոլոր 30 անդամները, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, փրկվել են, հայտնում է նախարարությունը։
Նախարարությունը ռուսական գազատարի վրա հարձակումը անվանել է միջազգային ահաբեկչության և ծովահենության գործողություն։