Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ. տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի տեղակալ Մոհամմադ Մոխբերը։
Մոխբերի խոսքով՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։
Անդրադառնալով 1980-1988 թվականների Իրան-Իրաք պատերազմինէ ասել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
«Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում են հասնել Իրանի քայքայմանը։
Ամերիկացիները չեն ուզում գրավել Իրանը, այլ ուզում են մասնատել այն», – նշել է Խամենեիի տեղակալը։