Ամերիկյան ուժերն արդեն հարվածել են մոտ 2000 թիրախի. CENTCOM

Ամերիկյան ուժերն արդեն հարվածել են մոտ 2000 թիրախի. CENTCOM

Ամերիկյան զինված ուժերն արդեն ավելի քան 100 ժամ է շարունակում են «Epic Fury» («Հսկայական Բարկություն») կոչված ռազմական գործողությունը Իրանի դեմ, որն ըստ ամերիկյան հրամանատարության՝ դարձել է Մերձավոր Արևելքում տասնամյակների ամենամեծ ռազմական արշավը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի հայտարարությամբ՝ 100 ժամից պակաս ժամանակում ամերիկյան ուժերն արդեն հարվածել են մոտ 2000 թիրախի՝ օգտագործելով ավելի քան 2000 զինամթերք։ Ծանր վնաս է հասցվել Իրանի հակաօդային պաշտպանությանը, ոչնչացվել են հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայաններ և անօդաչուներ։ 

Առաջին անգամ փորձարկվել են PrSM հեռահար հրթիռները, LUCAS կամիկաձե ԱԹՍ-ները։ Օպերացիային ներգրավված է 50.000 ամերիկացի զինվորական։

Գործողությանն ընդգրկված է 200 կործանիչ ինքնաթիռ, երկու ավիակիր խումբ, ինչպես նաև B-2, B-1 և B-52 ռազմավարական ռմբակոծիչներ։ CENTCOM-ի հայտարարությամբ՝ ոչնչացվել է 17 իրանական ռազմանավ, այդ թվում՝ Իրանի ամենամարտունակ սուզանավը, որի կողքին հայտնվել է մեծ անցք։ 

Իրանն արձագանքել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռներով և 2000-ից ավելի անօդաչու սարքերով։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ Իրանի հարվածների արդյունավետությունն աստիճանաբար նվազում է, իսկ ամերիկյան մարտական հզորությունն, ընդհակառակը, շարունակում է աճել։ 

CENTCOM-ը հաստատել է, որ Իրանի հարձակման հետևանքով 6 ամերիկացի զինծառայող է զոհվել, 18-ը ծանր վիրավորվել է։

Leave a Comment