Իրանի ռազմածովային ուժերի IRIS Dena նավը աղետի ազդանշան է ուղարկել Շրի Լանկայի ափերի մոտ, հայտնել են տեղական իշխանությունները:
Շրի Լանկայի իշխանությունների տվյալներով՝ երկրի ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը ուղարկվել են խորտակվող նավից իրանցի նավաստիներին փրկելու համար:
Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Վիջիտա Հերաթը խորհրդարանին հայտնել է, որ չորեքշաբթի լուսաբացին նավից աղետի ազդանշան է ստացվել: Նավի վրա 180 մարդ է եղել, որոնցից 30-ը արդեն տեղափոխվել են Շրի Լանկայի Գալլե նավահանգստի հիվանդանոց: Վնասվածքների բնույթը չի նշվել:
Իրանական նավի խորտակման պատճառը անհայտ է։ Շրի Լանկայի խորհրդարանի անդամը հարցրել է արտգործնախարարին, թե արդյոք IRIS Dena-ն հարձակման է ենթարկվել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության շրջանակներում, սակայն պատասխան չի ստացել։
Իրանի և Շրի Լանկայի միջև հեռավորությունը ավելի քան 4000 կմ է։